Twitter ընկերության պաշտոնական բլոգում հոկտեմբերի 29-ին նոր տեղեկություն է հայտնվել, որ այժմ լրահոսում երեւալու են մեծ լուսանկարներ: Սպասվում է նաեւ Vine տեսագրությունների նախնական դիտման հնարավորություն, հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Թվիթերի արտաքին տեսքի փոփոխությունները նկատելի կլինեն ինչպես բջջային ծրագրերում, այնպես էլ ծառայության վեբ-ծառայությունում: Ընկերության ներկայացուցիչները հաղորդում են, որ նորամուծությունը վիզուալ առումով ավելի հետաքրքիր կդարձնի լրահոսը:





























