Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի էներգետիկայի նախարարները կքննարկեն երեք երկրների համագործակցության հեռանկարները էլեկտրաէներգետիկայի ոլորտում, ասվում է հաղորդագրությունում, որը տարածվել է հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի էներգեըիկայի նախարարության կողմից:

Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսսիին», Ադրբեջանի ու Ռուսաստանի էներգետիկ համակարգերն արդեն միացված են էլեկտրահաղորդման երկու գծերով՝ «Դերբենդով» եւ «Յալամայով»: Ադրբեջանն ու Իրանը միացած են Պարսաբադ I, Պարսաբադ II, Աստրա եւ Ջուլֆա ու Արազ գծերով:

Երեք երկրների էլեկտրաէներգետիկ նախագծին կարող են միանալ նաեւ տարածաշրջանի այլ երկրներ: