Google Glass-ի հաջորդ սերնդի երկու լուսանկարները Google ընկերության կողմից հրապարակվել են հոկտեմբերի 29-ին:Google Glass-ը վաճառքում կհայտնվի հաջորդ տարի, սակայն իրացման հստակ օրը պաշտոնապես դեռ չի հայտարարվել, գրում է Lookatme.ru-ն՝ վկայակոչելով Google+ - ի հաղորդագրությունը:
Առաջին սերնդի ակնոցների տերերը կարող են այն փոխարինել նորով: Հայտնի է նաեւ, որ 1500 դոլար արժողությամբ ակնոցը կարող են գնել ոչ միայն Glass Explorer միավորման մասնակիցները, այլեւ յուրաքանչյուր մասնակցի երեքական ընկեր:Հոկտեմբերի 28-ին Ջարեդ Նյումանը Techland պարբերականին հայտնել է, որ երկրորդ սերնդի ակնոցն ունի մոնոականջակալ, այլ ոչ թե բարձրախոս: Սարքը կարելի է նաեւ համատեղել օպտիկական ակնոցի հետ:Առաջին սերնդի ակնոցների վերաբերյալ արձագանքները միանշանակ չէին: Շատերը քննադատում էին, ասելով, որ դժվար թե Google Glass-ը տարածում գտնի, եթե չփոխեն նրա արտաքին ձեւավորումը:





























