Սեյսմիկ պաշտպանության ծառայության հերթապահը հոկտեմբերի 30-ին, ժամը 21.13-ին հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 20.49-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Թավրիզ քաղաքից 20 կմ դեպի արեւելք տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.13 աստիճան եւ արեւելյան երկայնության 46.48 աստիճան:

Երկրաշարժը զգացվել է Ագարակ եւ Մեղրի քաղաքներում` 4 բալ, Քաջարան եւ Կապան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: