Google ընկերությունը ներկայացրել է նոր՝ Nexus 5 սմարթֆոնը եւ նորացված Android 4.4 KitKat օպերացիոն համակարգը:
Google Nexus 5-ն ունի 4,95 դյույմանոց էկրան՝ 1920х1080 պիքսել թողունակությամբ (նախորդ մոդելից մեծ է), քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր՝ 2 գբ օպերատիվ հիշողությամբ եւ առավել հզոր ուժակուտակիչ:
Սմարթֆոնն ունի 8 մեգապիքսելով հիմնական տեսախցիկ՝ օպտիկական կայունացման համակարգով: Քաշը 9 գրամով թեթեւացել է: ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում սմարթֆոնն արդեն ուրբաթ օրը վաճառքում կլինի՝ 649 դոլար արժեքով, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:
Սմարթֆոնը Android 4.4 KitKat-ով աշխատող առաջին սարքն է: Առաջիկա շաբաթվա ընթացքում այն կիրառելի կլինի նաեւ Google Nexus 4/7/10-ում, նաեւ՝ Google Play վարկածի HTC One եւ Samsung GALAXY S4 սմարթֆոններում: KitKat-ը նախատեսված է առավել էժան սարքերի հետ աշխատելու համար՝ շնորհիվ հիշողության հանդեպ ավելի ճկուն պահանջների:





























