Միկրոբլոգների Twitter ծառայությունը մտադիր է սոցցանցով օգտատերերի ուղարկած հաղորդագրությունների գաղտնագրման մեխանիզմ ներմուծել: Այս մասին անանուն աղբյուրները վկայակոչելով հայտնում է The New York Times-ը:
Ըստ հրապարակման՝ առաջին հերթին գաղտնագրվելու են անձնական հաղորդագրությունները (direct messages): Ներդրվող մեխանիզմը հնարավորություն կընձեռի խուսափել հատուկ ծառայությունների լրտեսումներից:
The New York Times-ի աղբյուրը նաեւ հայտնել է, որ համակարգը «անվտանգության նոր միջոց կդառնա: Տեղեկության պաշտոնական հաստատում Twitter-ի կողմից առայժմ չի եղել, հայտնում է lenta.ru –ն:
Հոկտեմբերի կեսերին լրատվամիջոցները նաեւ հայտնել էին, որ ԱԱԳ-ն հետեւում եւ վերլուծում է օգտվողների անձնական տվյալները: ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերից հետեւում է, որ մեկ օրում հատուկ ծառայությունները կարողացել են Yahoo!-ի, Facebook-ի եւ Gmail-ի 500 հազարից ավելի օգտատերերի հետեւել:





























