Ռումինացի գիտնականները ջրից, աղից եւ սպիտակուցից արհեստական արյուն են ստեղծել եւ հաջող փորձարկումներ կատարել մկների վրա:
Նախատեսվում են փորձարկումներ նաեւ մարդկանց մասնակցությամբ: Գիտնականները դրանք արդեն 2014-2015թթ. անցկացնելու հույս ունեն, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով Daily Mail-ը:
Հեռանկարում բժիշկները կարող են ստանալ ակնթարթորեն պատրաստվող «լուծվող» արյուն: Դոնորային արյունից կախում չունենալու համար բավական կլինի ընդամենը ջուր ավելացնել աղից եւ երկաթ պարունակող շնչառական հեմերիտին սպիտակուցից կազմված խառնուրդին:
Մինչ այժմ արհեստական արյուն ստանալու փորձերն անհաջող էին: Վերջերս առավել հեռանկարային է համարվում ցողունաբջիջներից արյուն ստանալու փորձը:





























