Տնտեսական անկման հետեւանքով ավելի շատ բրիտանացիներ են հարկադրված կրճատել իրենց ծախսերը: Նրանցից ոմանք գերադասում են խնայել բնակարանի վրա՝ «տուն» հասկացությանը մոտենալով բավական ստեղծագործ տեսանկյունից:

Լոնդոնի բարեգործական կազմակերպություններից մեկում առաջարկել են իրանց տարբերակը՝ «ՄայՓեդ» (myPad) անվամբ բնակարանը: Սա բեռնատար խցիկ է ու միաժամանակ էժան բնակարան: Այժմ Լոնդոնում տուն վարձելը բավական թանկ է, գները ռեկորդներ են սահմանում, այդ պատճառով շատերն են պատրաստ դիտարկել այլընտրանքային տարբերակներ, հաղորդում է Russia Today-ը:

«ՄայՓեդի» ներսում ամեն բան դասավորված է, որպեսզի ապահովի հասանելի ու անկախ կյանք: Ընդամենը շաբաթական 75 եվրո վճարը «ՄայՓեդը» մեկ շաբաթում լոնդոնյան չափանիշներով դարձրել է ամենաէժան առաջարկներից մեկը:

Նախագծերը հաստատված են, սպասվում է, որ դրանք կֆինանսավորվեն Մեծ Լոնդոնի վարչակազմի կողմից: Նախապես ծրագիրը նախատեսված էր բացառապես երիտասարդների համար, որոնց աջակցում է այս բարեգործական կազմակերպությունը: