Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում հակառակորդը կրակ է բացել նախկին գյուղապետի անասնագոմի եւ դպրոցի ուղղությմաբ:  Այս մաիսն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բարեկամավան գյուղի գյուղապետ  Գագիկ Աբազյանը:

Նա նշեց, որ կրակոցների հետեւանքով անասնագոմոմում հրդեհ է բռնկվել, որը տեղի ուժերով հնարավոր է եղել հանգեցնել: Կրակահերթ  է արձակվել նաեւ գյուղի դպրոցի ուղղությամբ: «Թեեւ դպրոցում դասեր են ընթանալիս եղել, բայց, բարեբախատաբար, ուսուցիչներն ու աշակերտները արագ են կողմնորոշվել եւ կարողացել են պաշտպանվել կրակահերթից:  Փառք Աստծո երկու դեպքով էլ վիրավորներ չկան: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, դրանից հետո դեռ կրակոցներ չեն եղել»,- ավելացրեց գյուղապետը: