Վահրամ Գևորգյանի ստեղծած Armkeyboard հավելվածը, որն iPad ու iPhone օգտագործողներին թույլ կտա այսուհետեւ տպել հայերեն, արդեն հասանելի է App Store-ում։

«Այն նախատեսված է iOS7 ծրագրի համար: Օգտագործողին թույլ է տալիս տպել հայերեն, հաղորդագրություններ ուղարկել, օգտվել որոնողական համակարգից և արդեն հայերենով կկարողանաք կոնտակտներ ավելացնել»,- NEWS.am-ին ասաց ծրագրավորողը:

Ծրագիրն աշխատում է portrait և landscape ուղղություններով և արժե մեկ դոլար: iPad-ների ու iPhone-ների համար ստեղծված հավելվածն առաջարկում է երեք տառատեսակ. «Կարող եք ընտրել ֆոնետիկ, մեքենագրական կամ արևմտյան։ Իմ առաջնահերթ նպատակն էր ինչքան հնարավոր է պարզ, հարմարավետ և ֆունկցիոնալ ծրագիր ստեղծել»,-  նշեց Վահրամ Գևորգյանը:

iOS7 ծրագրի համար նախատեսված է Armkeyboard հայկական հավելվածը մեկ օրվա մեջ հասցրել է առաջինը դառնալ ներբեռնված ծրագրերի հայկական չարթերում։