Բրազիլիայի պաշտպանության նախարարությունը 2013թ հոկտեմբերի վերջին իր զինանոցը համալրելու է IA-2 նոր ինքնաձիգով, որը մշակել է IMBEL ընկերությունը, հաղորդում է Forcas Terrestres պորտալը: Որոշումը կայացվել է Բրազիլիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ նիստի ընթացքում, որը կայացել է 2013-ի հոկտեմբերի 18-ին:

IA-2-ի մշակումը իրականացվում է 2000-ական թվականներից եւ այն պետք է փոխարինի FN FAL-ին եւ M16A2-ին ու HK33-ին: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն:

Ինքնաձիգի քաշը կազմում է 3,2 - 3,7 կգ, երկարությունը՝ կազմում է 993 միլիմետր եւ 740 միլիմետր: