Նոյեմբերի 4-ին տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Թեհրանի կենտրոնում՝ մասնակցելու հակաամերիկյան ցույցին, որի ընթացքում այրել են ԱՄՆ-ի դրոշը:
Իրանի մայրաքաղաքում բողոքի ցույցը տեղի է ունենում 1979թ. իրադարձությունների 34-րդ տարելիցի կապակցությամբ: Այաթոլլահ Խոմեյնիի ծայրահեղական կողմնակիցները 1979թ. նոյեմբերի 4-ին գրոհել էին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան վրա, պատանդ վերցրել 52 աշխատակցի, որոնց պահել էին 444 օր: Պատանդներն ազատվել էին 1981թ. հունվարին: Միջադեպի պատճառով խզվել էին դիվանագիտական հարաբերությունները, որոնք չեն վերականգնվել մինչ այժմ: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ 1979թ. նոյեմբերից, որը գործում է մինչ օրս` մեզ ազդեցություն ունենալով Իրանի տնտեսության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հակաամերիկյան ցույցեր ամեն տարի տեղի են ունենում մայրաքաղաքում եւ Իրանի ողջ տարածքում ` գրեթե նույն սցենարով, սակայն այս տարի ցույցերի ծավալը եւ մասնակիցների թիվն ավելի մեծ է:





























