Չնայած ադրոնային Մեծ կոլայդերի թերությանը՝ CERN լաբորատորիայի գիտնականները դրանում հաջողությամբ պրոտոնների բախում են իրականացրել։ BBC-ն հայտնում է, որ պրոտոնների բախման էներգիան կազմել է ռեկորդային 7 տերաէլեկտրոնվոլտ, ինչը երեք անգամ գերազանցում է նախկին ռեկորդը։

Սպասվում է, որ պրոտոնների բախման արդյունքում պետք է տեղի ունենան մինչ այժմ անհայտ երեւույթներ։

Ֆիզիկոսները հույս ունեն բեկորների մեջ հայտնաբերել թեորիապես բացահայտված, սակայն մինչ այժմ չգտնված Հիգսի էլեմենտար մասնիկները։