Հայաստանի հարկային ոլորտում, մասնավորապես, էլեկտրոնային հաշվետվությունների առումով, շրջանառությունը թաքցնելու նոր ուղիներ են հայտնաբերվել: Այս մասին նոյեմբերի 4-ին հայտարարել է Հայաստանի կառավարությանը կից Պետական ծախսերի կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը՝ խորհրդարանում 2014-ի բյուջեի քննարկումների ժամանակ: Մեքենայություններից մեկը էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի եւ կնքված գործարքների չեղյալ հայտարարելն է: Տարեսկզբից ի վեր՝ կոմիտեն գրանցել է 21 հազար նման դեպքեր:
Էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս գործարքը կնքելու պահից սկսած 24 ժամվա ընթացքում հայտարարել դրա չեղյալ հայտարարվելու մասին: «Անբարեխիղճ սուբյեկտները գործարքները կեղծ կերպով չեղյալ են հայտարարում՝ դրանք ստվեր տանելով»,-նշել է Ալավերդյանը:
Երկրոդ միջոցը էլեկտրոնային հայտարարագրերի հետ կապված չէ, սակայն եւս հանդիսանում է հարկերի թերի հավաքման պատճառ: Երկու հարցերն էլ պետք է քննարկվեն եւ որոշումներ գտնվեն:





























