ICON Communications ընկերությունը ինտերնետ-ռադիոծածկույթ կապահովի մայրաքաղաքի ողջ տարածքում։ Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։ Նրա խոսքով, այսօր ունեցած 38 ալեհավաքներով իրենք ինտերնետով ապահովում են մայրաքաղաքի70 ք/կմ տարածք, սակայն մոտ ապագայում կտեղադրվեն եւս 20 ալեհավաքներ, ինչն էլ թույլ կտա ռադիոծածկույթով ապահովել մայրաքաղաքի ողջ տարածքը։ Նա նաեւ նշել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի խոշոր քաղաքներն անլար ինտերնետով ապահովելու ուղղությամբ։

Քասարջյանը տեղեկացրել է, որ iCON Communications-ի անթել ինտերնետի ծառայությունից օգտվողների թիվը կազմում է 4000 մարդ, իսկ անլիմիտ ինտերնետի նվազագույն ամսավճարը 7000 դրամ է։