Եվրոպական հետազոտական ESA բյուրոյի աստղագետները NASA-ի իրենց գործընկերների հետ համատեղ հրապարակել են Պրոկսիմա Կենտավրա աստղի արխիվային լուսանկարը: Լուսանկարը նկարահանել էր «Հաբբլ» աստղադիտակը դեռ 1996թ.-ին, սակայն մինչ այս պահը չէր հրապարակվել:
Տվյալ երկնային մարմինն Արեգակին ամենամոտ գտնվող աստղն է: Պրոկսիմայի պատկերը գրանցել է «Հաբբլ» աստղադիտակի WFPC2 տեսախցիկւ, որը աստղադիտակի վրայից հանվել էր 2009թ.-ին վերանորոգման ժամանակ:
Պրոկսիմա Կենտավրա աստղը Երկրից 4,22 լուսնային տարի հեռավորության վրա գտնվում ու վերաբերում է կարմիր թզուկների դասին: Պրոկսիման եռակի աստղային համակարգի մաս է կազմում՝ Ալֆա Կենտավրայի Ա-ի ու Ակֆա Կենտավրա Բ-ի հետ միասին, հաղորդում է ԵվրոՍՄԻ-ին:
Չնայած Արեգակին այդքան մոտ լինելուն, այս աստղը թույլ պայծառության պատճառով Երկրից առանց հատուկ սարքավորման չի երեւում:






























