ԱՄՆ-ն կկատարի եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՀՊ) շինարարության շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունները, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: Նրա խոսքով՝ Իրանի նոր ղեկավարի հետ ԱՄՆ-ի դիվանագիտական կապերը չեն ազդի: Նա նաեւ հավելել է, որ 2018թ. ՀՀՊ-ի վահանը կգործի Լեհաստանում:
«ՀՀՊ-ի ծրագրերը արդիական են: Հոկտեմբերին մենք արդեն սկսել ենք աշխատանքը, եւ մինչեւ 2018թ. կտեղակայենք այն, ինչ նախատեսել ենք: Չեմ կարծում, թե ինչ-որ փոփոխություններ կլինեն: Մենք կկատարենք մեր պարտավորությունները», – ասել է Քերրին Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ բանակցություններին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում:
Նա միաժամանակ հավելել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ համաձայնագիր չունի, ոչինչ չի փոխվել»:
Քերրին հայտարարել է, որ «2018թ. Լեհաստանում կգործի ՀՀՊ-ի վահանը», փոխանցում է dni.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն եվրոպական հակահրթիռային պաշտպանության կայանի կառուցման աշխատանքներ է սկսել Ռումինիայի Դեվեսելու քաղաքում:





























