Microsoft ընկերությունը սկսել է բացահայտորեն քննադատել իր խոշորագույն մրցակցին: Կորպորացիայում հայտարարել են, որ Google-ը կարդում է իր օգտատերերի բացարձակապես բոլոր նամակները: Google-ում մեղադրանքները կտրականապես հերքում են:

Microsoft-ում կարծում են, որ Google-ի մասնագետների առանձնացրած առանցքային բառերը ընկերութանը թույլ են տալիս բարելավել գովազդի թիրախավորումը, գրում է The Telegraph-ը:

Microsoft-ը ստեղծել է keepyouremailprivate.com կայքը, որտեղ օգտատերերը կարող են ծանոթանալ այն օրինակներին, թե ինչպես է Google-ը օգտագործում էլեկտրոնային նամակները՝ շահույթ ստանալու, փոխանցում է Russia Today-ը: