Նոյեմբերի 5-ին բախումների վերածված երթը սկսելուց առաջ Ազգային միացյալ նախաձեռնության ղեկավար Շանթ Հարությունյանը հայտարարել էր, որ բազմության մեջ պրովոկատորներ կան։

«Վոբշեմ, ինչքան ջոգում եմ ստեղ պրովոկատորներ կան։ Քյասար, մլիցեքին ասում եմ՝ եթե դուք կարգի չհրավիրեք, մենք ձեզ չենք դիմելու։ Հենց երթի մեջ լխկելու ենք դուբինկեքով»,- բարձրախոսով հայտարարել է Շանթ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Շանթ Հարությույանը եւ եւս մոտ երկու տասնյակ ակտիվիստներ բերման են ենթարկվել։ Ոստիկանության փոխանցմամբ, բախումների ընթացքում ոստիկան է դանակահարվել։