Ամերիկյան AR Wear ընկերությունը ներկայացրել է կանացի ոչ սովորական ներքնազգեստ: Այն կոչված է պաշտպանել բռնաբարություններից: Արտաքինից ապրանքը սովորական անդրավարտիքի ու հեծանիվային վարտիքների խառնուրդ է, պատմում է The Queensland Times-ը:
Բռնաբարությունից պաշտպանող ներքնազգեստից բացի արտադրողները պատրաստվում են թողարկել նաեւ վարտիքներ վազքի համար ու զբոսաշրջիկային վարտիքներ նույն նշանակությամբ: Իմաստն այն է, որ դրանք գրեթե անհնար է հանել: Հոգեբանների հետազոտությունները ցույց են տվել, որ նման խոչընդոտը նվազեցնում է բռնաբարության ռիսկը, ընդ որում չի ավելցնում զոհի նկատմամբ բռնության կիրառումը, հաղորդում է MedDaily.ru-ն:
Արտադրողների պաշտոնական հայտարարությունը հանգում է հետեւյալին. «Ապրանքը պետք է դժվարությամբ հագից դուրս գա: Հիմնական միտքը դրանում է: Այն հնարավոր չէ պատռել, ինչը չի բացառում կրելու հարմարավետությունը: Այն գրեթե չի երեւում հագուստի տակից: Մշակման հիմքում «կմախքային կառույցն» է: Ձեւը թույլ է տալիս կրել գոտիներ, որոնք ընդգրկում են ոտքերն ու իրանը: Այն հագուստը ամուր է պահում մարմնին»:











