Երկրի վրա կյանքը կարող էր ծնունդ առնել կավից կամ դրանում պարունակվող միացություններից: Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, որոնց ուսումնասիրությունը տպագրվել է Sceintific Reports ամսագրում:
Ըստ գիտնականների՝ մոլորակի համատարած ջրածածկույթի պայմաններում հենց կավը կարող էր ցիտոպլազմայի դեր կատարել, որի ներսում էլ առաջացել են առաջին բջիջները:
Ըստ ուսումնասիրողների՝ դրանք ճարպի կամ պոլիմերների մանրագույն հատվածներ են եղել, որոնք դարձել են բջջային մեմբրանի նախատիպը, իսկ ամինաթթուները եւ այլ կենսամոլեկուլներ կարող էին ձեւավորվել արդեն այդ միացությունների ներսում:
Գիտնականները նախատեսում են իրենց ենթադրությունները ապացուցել փորձի միջոցով, հայտնում է gazeta.ru-ն:
«ՌԻԱ ՖեդերալՊրեսս»-ը նշում է, որ այսկերպ փորձագետները հաստատել են կյանքի ծագման կրոնական տեսակետը. Աստվածաշնչում ասվում է, որ Աստված առաջին մարդուն ստեղծեց կավից:





























