Apple ընկերությունը ներկայացրել է զեկույց՝ կապված ԱՄՆ եւ այլ երկրների կառավարությունների կողմից օգտագործողների տեղեկությունները տրամադրելու հարցումների հետ:
Կորպորացիայի հայտարարությունում ընդգծվում է, որ տեղեկությունները օրինական հիմքով են հրապարակվել:
Ինչպես «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ն է հաղորդում, 2013-ի հունվարի 1-հունիսի 30 ամերիկյան հատուկ ծառայությունները 3,5 հազար հարցումներ են ուղարկել, որոնք վերաբերում են սարքերի հետ կապված տեղեկություններին: Գերմանիայի եւ Սինգապուրի իրավապահները ուղարկել են 2,1 հազար եւ 1,4 հազար հարցումներ: Ընկերությունը Ռուսաստանից ստացել է ընդամենը 13 հարցում, որոնցից տասներկուսը բավարարվել են:
Դրա շնորհիվ Apple-ն անցել է Facebook, Google, Microsoft, Twitter եւ Yahoo շարքերը, որոնք նման վիճակագրություն են հրապարակում:





























