Ռուսաստանի երկու քաղաքացիներ ՀԴԲ-ի կողմից ամենաշատը հետախուզվող հաքերների ցանկում են: Նրանց մասին տեղեկությունների համար ամերիկյան իշխանությունները խոստանում են հարյուր հազար դոլար մրցանակ, ասվում է ՀԴԲ կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում:
Գերատեսչության տվյալներով՝ հետախուզվողներից մեկը 1987թ Ռիգայում ծնված Ալեքսեյ Բելանն է, որին վերջին անգամ տեսել են Հունաստանի մայրաքաղաքում, փոխանցում է «Փրայմը»:
Մյուս հետախուզվողը ռուսական ծագում ունեցող սիրիացի Անդրեյ Տաամեն է: ՀԴԲ տվյալներով՝ Տաամեն կարող է գտնվել Ռուսաստան կամ Կիպրոսի տարածքում:





























