ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը առաջիկա շաբաթներին քննարկելու է իրանական ատոմային ծրագիրը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «Մեծ ութնյակի» (G-8) ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո: «Առաջիկա շաբաթներին լարված խորհրդակցություններ են սպասվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,- ասել Քլինթոնը՝ հավելելով, որ պատժամիջոցները դիվանագիտական մոտեցման մի մասն են:
Նա հույս է հայտնել, որ նիստին ինչ-որ փոխհամաձայնության կգան: Պետքարտուղարի խոսքով, միջազգային հանրությունը որոշակի առաջընթաց է արձանագրում տվյալ հարցում՝ աստիճանաբար համոզելով Չինաստանին պես երկրներին, որ անհրաժեշտ է աջակցել նոր պատժամիջոցներին:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր հերթին հրաժարվել է քննարկել Չինաստանի վրա ճնշում բանեցնելու հարցը:
Միեւնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդն ընդգծել է, որ չնայած Իրանի հետ համագործակցելու պատրաստակամությանը, ճնշում գործադրելու հարցը դեռեւս մնում է իրադարձությունների հետագա զարգացման տարբերակներից մեկը, հաղորդում է Associated Press-ը:




























