Ծագումով գյումրեցի Հովհաննես Խաչիկի Քուլխանջյանը Բուֆֆալոյում սովորում է Նյու-Յորքի նահանգի համալսարանում, նա փիլիոսփայության դոկտորի թեկնածուի աստիճան ունի: Այստեղ նա օգնում է հաղորդակցության կապերի բնագավառում առաջընթացին՝ համաշխարհային ուշադրության կենտրոնում հայտնված նախագծի շրջանակներում:
Ինչպես գրում է «Asbarez»-ը, Հովհաննես Քուլխանջյանը, մի քանի այլ հետազոտողներ ու հետազոտության ղեկավարը՝ դոկտոր, պրոֆեսոր Թոմազո Մելոդիան, աշխատում են նախագծի վրա, որը թույլ կտա ստորջրյա ինտերնետ կապ ապահովել:
Բուֆալոյի համալսարանի մոտակայքում այս փոքր հետազոտական խումբը բարեհաջող ավարտին է հասցրել Էրի լճում իրականացված փորձը: Խումբը ստեղծել է ստորջրյա Wi-Fi կապ, որն աշխատում է գրանցող սաքրերի օգնությամբ. Քուլխանջյանն ու իր խումբը դրանք տեղադրել են ջրի տակ: Գրանցող սարքերը ազդանշանն ուղարկում են ջրի մակերեւույթին գտնվող ուղղորդող սարքերին, որոնք էլ կապված են ինտերնետին միացած արբանյակների հետ: Սակայն հատուկ սարքերը օգտագործում են ձայնային, այլ ոչ թե ռադիոալիքներ, որոնք ջրի տակ վատ են տարածվում:
Այս պահին, այնուամենայնիվ, ստորջրյա սահմանափակ կապ գոյություն ունի, սակայն այն թերացումներով է աշխատում ցանցում ու ենթահամակարգում առկա տարբերությունների պատճառով: Նոր նախագիծը միտված է, որպեսզի կապ ապահովի սարքավորումների ու համակարգերի միջեւ առանց սահմանափակումների: Այդ ժամանակ հնարավոր կլինի համակարգչի օգնությամբ կապվել ստորջրյա գրանցող սարքերին, որոնք չափում են օվկիանոսի ջրի ջերմասիտիճանը:
Քուլխանջյանն էլեկտրատեխնիկան ուսումնասիրել է Կահիրեի ամերիկյան համալսարանում: Գերազանցությամբ ավարտելուց հետո նա Բուֆալոյում ընդունվել է Նյու-Յորք նահանգի համալսարան, որտեղ մասնագիտացել է ազդանշանների ու անլար կապերի մշակման ուղղությամբ: Նա այժմ աշխատում է ստորջրյա անլար կապի մի քանի այլ նախագծերի վրա:




























