Իրանցի ֆիզիկոս-ատոմագետ Շահրամ Ամիրին, որ անհետ կորել է անցած տարվա հունիսին Սաուդյան Արաբիայում, ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում եւ համագործակցում է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ: Այդ մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը:

Իրանական ատոմային ծրագրի առանցքային դեմքերից մեկը համարվող Ամիրիի փախուստը եւ ԿՀՎ-ի հետ աշխատելու նրա համաձայնությունը, ըստ աղբյուրի «հեղաշրջում դարձան հետախուզության մեջ»:

Թեհրանը գիտնականի անհետանալու համար անցած տարվա վերջին մեղադրեց Սաուդյան Արաբիային: