«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության հերթական ակցիային այսօր՝ նոյեմբերի 6-ին, կրկին Մաշտոցի պուրակ էր եկել ակտիվիստ Արմեն Ադամյանի հայրը՝ Անդրանիկ Ադամյանը` որդուն տուն տանելու: Ակտիվիստի հայրը հերքեց այն լուրերը, որ իրեն Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները զգուշացրել են որդուն հետ պահել «Փակ շուկայի» պահպանման համար բողոքի ակցիաներից:

«Ես իմ որդուց չեմ հրաժարվում, դրա համար էլ էսօր ստեղ եմ: Ես արդեն վտանգ եմ զգում, դրա համար եմ նոր գալիս: Իմացել եմ, որ գալիս ա, գնում ա, բայց չգիտեի, որ էս աշխատանքն ա»:

Արմենի հայրը Մաշտոցի պուրակում որդուն չտեսավ, քանի որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներն իրենց երթն այսօր սկսեցին Իրանի դեսպանատան դիմացի այգուց: