Քալիֆորնիական Լոս Անջելես եւ Սան Դիեգո քաղաքների բնակիչները հաղորդել են այրվող օբյեկտի մասին, որը նման  է եղել հրե գնդի կամ երկնաքարի, որն անցել է երկնքով: Ինչպես հաղորդում է The Epoch Times-ը, երեւույթը նկատելի է եղել անգամ Արիզոնայում եւ Թեքսասում:

NBC 4-ի տվյալներով՝ պարբերականին բազմաթիվ մարդիկ են զանգահարել: Նրանցից մեկը հաղորդել է, որ օբյեկտն այրվել է մթնոլորտում՝ իր հետեւից հետք թողնելով, փոխանցում է «Lenta.Ru»-ն:

Ականատեսները հաղորդում են, որ երկնքում հրավառության պես մի բան են տեսել: