Գիտնականների միջազգային խումբը կարողացել է առաջին անգամ որոշել Չելյաբինսկի երկնաքարի զանգվածն ու դրա բեկորների վառ լինելու աստիճանը, հաղորդում է NASA-ն:
Մասնագետները հետազոտությանը մասնակցել են ՌԳԱ գեոսֆերայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Օլգա Պոպովայի ղեկավարությամբ: Գիտնականները ենթադրում են, որ օբյեկտի քաշը եղել է մոտ 11 տոննա եւ մթնոլորտ է ներխուժել 19 կմ/վ արագությամբ: Հետո պայթել ու բեկորների է բաժանվել, որոնց միջին արագությունը հասել է 30 կմ/վ-ի: Այս մասին հաղորդու է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հետազոտողները պարզել են նաեւ, որ բեկորների մեծ մասն այրվել է մթնոլորտում՝ անգամ չհասնելով երկիր: Հետազոտողները Չեբարկուլ լճի հատակից դուրս են բերել ամենախոշոր բեկորը՝ 650 կգ քաշով:





























