Twitter միկրոբլոգերի ծառայության արժետոմսերի արժեքը նյույորքյան ֆոնդային բորսայում առաջին իսկ օրը ավելացել է 73 տոկոսով՝ IPO-ի համեմատ: Մեկ արժետոմսի արժեքը առք ու վաճառք վերջում կազմել է 44,90 դոլար: Գործարքների ընդհանուր արժեքը կազմել է 117 մլն դոլար:
Ընկերությունունը 70 մլն արժետոմսեր է տեղադրել՝ յուրաքանչյուրի դիմաց 26 դոլար: Վերլուծաբանների կանխատեսումները մեկ տարվա կտրվածքով տատանվում են 29-54 դոլարի սահմաններում: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:




























