Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը 60 միլիոն դոլար է ներդրել իսրայելական Mobli սոցկայքում: Այս մասին հաղորդել է մագնատին պատկանող լատինաամերիկյան America Movil ընկերության ներկայացուցիչը:

Mobli-ը մասնագիտացած է ինտերնետում տեսագրություններ ու ֆոտոնյութեր փոխանակելու վրա: Ծրագրային ապահովումը կարելի է տեղադրել ցանկացած ժամանակակից հեռախոսի վրա, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Սլիմն աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակում է: Նրա America Movil հեռահաղորդակցման կայսրությունը բիզնես ունի աշխարհի քսան երկրներում: Այս տարվա հունիսին ընկերության ծառայություններից օգտվել է մոտ 329 մլն մարդ: