Կանադական Տորոնտոյի քաղաքապետը կրկին աչքի է ընկել: The Toronto Star պարբերականի կայքում նոր տեսագրություն է հայտնվել, որը ենթադրաբար, նկարահանել էր քաղաքապետի ծանոթը: Տեսագրությունում երեւում է, թե ինչպես է Ռոբ Ֆորդն անծանոթին սպառնում սպանել նրան՝ միաժամանակ օգտագործելով անհարիր արտահայտություններ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ առկա է տեսագրությունում, որտեղ Ֆորդը թմրանյութեր է օգտագործում:

Տեսագրության ի հայտ գալուց հետո, Ֆորդը լրագրողներն բացատրել էր, որ նկարահանվելու պահին ինքը չափազանց անսթափ վիճակում է եղել, փոխանցում է NEWSru.com-ը:

Բացի այդ, նա ներողություն էր խնդրել ոչ վայելուչ պահվածքի համար՝ նշելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ: