Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ժնեւում Իրանի հարցերով «վեցյակի» ներկայիս բանակցություններում ընդհանուր մոտեցումը համաձայնեցնելու հնարավորություն կա, այդ թվում՝ իրանական միջուկային զենքի «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի ութին տեղեկություններ են հայտնվել, որ «վեցյակի» բանակցություններին կմիանա նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ով ներկայումս Իսրայելում է:
Վկայակոչելով AFP-ին՝ «ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը եւս կմիանա բանակցություններին:





























