Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) շատ հարցերում համաձայն են Հայաստանի կրթության ու գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հետ, մասնավորապես, բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ, հետազոտական համալսարանի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵՊԼՀ պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը:

Նրա խոսքով՝ եթե երկիրն ընտրել է կրթության ու զարգացման ուղին, ապա նման համալսարանի բացումը բավական արդիական է:«Պարոն Հարությունյանը հայտարարել է, որ «Կրթության» մասին նոր օրենքում հնարավոր է կետ ներառեն, որով պետական բուհերը պետք է իրենց բյուջեից 3-5 տոկոս միջոցներ հատկացնեն գիտությանը: Մենք դա արդեն կիրառում ենք»,- ընդգծել է նա:Ցոլակ Ակոպյանը համաձայն է պետական կոմիտեի  ղեկավարի այն կարծիքին, որ շատ մասնագիտություններ կարելի էր սահմանափակել կրթություն առաջին փուլով: Ըստ Ակոպյանի, բարձրագույն կրթության որակի առումով Հայաստանը առաջ է անցել շատ երկրներից: «Մենք պետք է հաշվի առնենք, թե տվյալ հաստատությունը որքանով է համապատասխանում եվրոպական չափանիշներին», - ասել է նա:

«Ինչ վերաբերում է պրոֆեսորա-դասախոսական կազմի երիտասարդականացմանը, ապա լեզվաբանական համալսարանը չունի նման խնդիր, կան մեծահասակ եւ երիտասարդ դասավանդողներ, ովքեր շատ պրոֆեսիոնալ են», - ասել է Ց. Ակոպյանը՝ ավելացնելով, որ ավագ դասախոսները նույնպես անհրաժեշտ են, քանի որ պետք է կիսեն իրենց փորձն ու իրենց գիտելիքները երիտասարդ մասնագետների հետ: Ակոպյանը նշել է, որ պարոն Հարությունյանը բարձրացրել է ապագայի իրական եւ օպտիմալ խնդիրներ:

Հիշեցնենք, որ NEWS.am-ին տված հարցազրույթում Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը ներակայացրել է բուհերի բարեփոխումների իր տեսլականը, որը ներառում է բավական արմատական միջոցառումներ՝ բուհերի, ֆակուլտետների թվի կրճատում, ուսանողների ընտրության կարգի խստացում, դասախոսական անձնակազմի երիտասարդականացում: Ս. Հարությունյանն առաջարկում է   նաեւ կետ ներառել, որպեսզի գիտությունը ֆինանսավորվի ոչ միայն պետական բյուջեից, այլ բուհերը դրա համար հատկացումներ անեն իրենց միջոցներից, եւ որ մագիստրատուրա ու ասպիրանտուրա ունենան միայն որոշ համալսարաններ: Ս. Հարությունյանը մտադիր է նաեւ Հայաստանում բացել Հետազոտական համալսարան:

Գիպետկոմի նախագահն առաջարկում է բուհերի բարեփոխման իր տեսլականը