Ամերիկյան միկրոբլոգային Twitter ծառայության բաժնետոմսերը, որոնք նոյեմբերի 7-ին տեղակայվել էին ֆոնդային բորսայում, սկսել են էժանանալ։ Նոյեմբերի  8-ին դրանց արժեքը նվազել է  4%-ով։ Արդյունքում ընկերության բաժնետոմսերի գինը կազմել է 43 դոլար, գրում է Boston Business Journal-ը։

Yahoo Finance-ի տվյալով՝ Twitter-ի բաժնետոմսերը երկրորդ օրն էժանացել են  7%-ով։

Այնուամենայնիվ, բաժնետոմսերի գինը կազմել է 40 դոլար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Գնանկումը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին բորսայում բաժնետոմսերի նախնական տեղակայումից հետո, որի շրջանակում դրանք գնահատվել էին 26 դոլար՝ մեկ արժեթղթի դիմաց։

Սակարկությունների առաջին րոպեներին Twitter-ի բաժնետոմսերը թանկացել էին 85%-ով՝ կազմելով  47,10 դոլար։

Բորսայում առաջին օրվա ընթացքում Twitter-ի արժետոմսերի արժեքն ավելացել է 73 տոկոսով