Թուրքիայի նախագահական նստավայրից ստացված հաղորդագրության համաձայն, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հեռախոսով շնորհավորել է Իրանի նախագահ Ահմադինեջադին՝ վերընտրվելու կապակցությամբ: Ըստ տեղեկությունների, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը նույնպես զանգահարել եւ շնորհավորել է Ահմադինեջադին նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ եւ հաջողություններ մաղթել նրան, տեղեկացնում է թուրքական «Միլլիեթը» թերթը:



























