Ռուսաստնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ժնեւում «վեցնյակի» նախարարների հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ խորհրդատվություններ է սկսել: Այս պահին հանդիպում է կայանում միջազգային բանակցողների համակարգող Քեթրին Էշթոնի հետ, լրագրողներին հայտնել է ռուսական պատվիրակությունում առկա աղբյուրը:

Հիշեցնենք, որ Ժնեւում ընթանում է «վեցնյակի»(Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) եւ Իրանի միջեւ բանակցությունների հերթական փուլը: Բանակցությունների առաջին երկու օրը անց են կացվել «վեցնյակի» արտգործնախարարների մակարդակով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ու Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի մասնակցությամբ:

Նոյեմբերի 9-ին բանակցություններին են միացել ԱՄՆ արտգործնախարար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը եւ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: Եվրոպացի գործընկերներին է միացել նաեւ Ռուսաստնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Էշթոնը եռակողմ բանակցություններ է վարել, որոնց մասնակցել են Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ակնկալում ենք, որ կհաջողվի համաձայնության հասնել: Իրանական միջուկային ծրագիրը տարածաշրջանային անվտանգության համար կարեւոր հարց է, սակայն կան չմշակված թեմաներ: Աշխատանքները շարունակվում են, հույս ունեմ, որ մենք համաձայնության կհասնենք»,- ըստ բանակցությունների արդյունքների հայտնել է Ֆաբիուսը: Իր հերթին Հեյգը նշել է Ժնեւում Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» ու Իրանի միջեւ բանակցություններում  մթնոլոտի փոփոխության մասին: