Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 01.21-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրան - Թուրքիա սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 36 կմ դեպի հարավ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.23 աստիճան եւ արեւելյան երկայնության 44.91 աստիճան:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: