Apple ընկերությունը ներկայումս աշխատում է iPhone-ի երկու նոր սմարթֆոնների մշակման վրա, որոնց էկրանների անկյունագիծը կլինի 4 դյույմից ավելի, իսկ էկրանները կլինեն էլաստիկ, ինչպես Samsung-ի եւ LG-ի՝ վերջերս ներկայացրած մոդելներում, հաղորդում է Bloomberg-ը:
Այն, որ Apple-ը պատրաստվում է նոր սմարթֆոններ թողարկել, լուրեր արդեն վաղուց են շրջանառում, սակայն մինչ օրս այդ լուրերը չեն հաստատվել: Այս մասին հաղորդում է Zone.net-ը:
Սակայն նման սարքերի թողարկման ժամկետները դեռեւս հայտնի չեն:





























