Թեհրանն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը համաձայնության են հասել՝ կապված համագործակցության ճանապարհային քարտեզի հետ: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Իրանի գլխավոր ատոմագետ Ալի Ակբար Սալեհին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ներկայումս Թեհրանում է ԱԷՄԳ ղեկավար Յուկիա Ամանոն: Հենց նա է ղեկավարում ԱԷՄԳ պատվիրակությունը:

Նախօրեին Ժնեւում կայացել է Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» հանդիպումը: