Բջջային օգտագործողների թիվը 2014թ. կգերազանցի մոլորակի բնակիչների թվին, Digit.ru-ին հետ զրույցում հայտարարել է Ericsson ընկերության ավագ փոխտնօրեն եւ տեխնոլոգիաների գծով  տնօրեն Ուլավ Էվալդսոնը:

Բջջային կապի զարգացման եւս մեկ միտում է այն, որ սմարթֆոններն անհրաժեշտություն են դարձել մեզնից շատերի համար:

Արդեն  2013թ. առաջին քառորդում վաճառված բջջային սարքերի ավելի քան 50%-ը սմարթֆոններ էին՝ ողջ 2012թ. ընթացքում  40%  ցուցանիշի փոխարեն:

Պահանջվել էր 5 տարի՝ 2007-2012թթ., որպեսզի գործածվող սմարթֆոնների թիվը հասնի միլիարդի, իսկ երկու միլիարդի ցուցանիշին հնարավոր կլինի հասնել արդեն 2014թ.:

Քանի որ սմարթֆոնից օգտվելու ժամանակահատվածի 75%-ը օգտվողը ծախսում է ոչ թե զանգերի, այլ ուրիշ գործառույթների օգտագործման վրա, տեխնոլոգիաները ավելի բարդանում են: