Ճապոնական Panasonic հոլդինգը մտադիր է էապես ընդլայնել իր գործունեությունը: Դա պայմանավորված է ընկերության ֆինանսական դրության լուրջ բարելավմամբ: Ընկերությունը մտադիր է մեկ միլիարդ դոլար ծախսել այլ ընկերությունների հետ միավորվելու վրա:

Panasonic ընկերության ֆինանսական տնօրեն Հիդեակի Կավաին նշել է, որ նրանք մանրամասնորեն ուսումնասիրելու են բոլոր գործարքները, հաղորդում է Bloomberg-ը:

Նշենք, որ վերջերս Panasonic-ը մոտ երկու անգամ բարձրացրել է տարեկան եկամտի կանխատեսումը, 12 ամսվա ընթացքում ընկերությունը հուսով է ստանալ 1 մլրդ դոլարի մաքուր եկամուտ: