Պետերբուրգցի նկարիչ Պյոտր Պավլենսկին դատարանի առաջ է կանգնել: «Ֆիքսացիա»  ակցիայի համար, որը նա անցկացրել է Մոսկվայի Կարմիր հրապարակում, նրան սպառնում է տասնհինգ օրյա կալանք:

Սակայն դատարանը չի կարողացել գործը դիտարկել ձերբակալության պահին ոստիկանների կողմից փաստաթղթերը լրացնելու պահին թույլ տված խախտումների պատճառով: Այս մասին հաղորդում է Life News-ը:

Նոյեմբերի տասին՝ ՆԳ մարմինների աշխատակիցների օրը, նկարիչն իր գենիտալային օրգանեը մեխել է Կարմիր հրապարակի սալահատակին: Ոստիկանությունը ձերբակալել եւ հիվանդանոց է տարել նրան, որտեղ բժիշկները նկարչին առաջին օգնություն են ցուցաբերել:

Նկարիչն իր ամորձապարկը մեխել է սալահատակին http://news.am/arm/news/180105.html

Բուժօգնությւոն ստանալուց նկարիչը հրաժարվել է եւ հեռացել ոստիկանների ուղեկցությամբ: Կա կարծիք, որ նկարիչն այդ քայլին է գնացել՝ ներկայացնելով բանտարկյալների կյանքը, որոնց ձայնը ոչ ոք չի լսում եւ որոնք ծայրահեղ քայլերի են գնում: Գուցե այս քայլով նա փորձել է ցույց տալ, որ Ռուսաստանը նման է մեծ գաղութի:

Ավելի վաղ նա համանման ակցիա է իրականացրել՝ ի աջակցություն Pussy Riot-ի, եւ ինքն իրեն փաթաթել է փշալարի մեջ: Բժիշկների կարծիքով նա մեղսունակ է, իսկ վերջին արարքը որակել են որպես ինքնասպանության փորձ:

Պետերբուրգում մերկ նկարիչը փշալարով ակցիա է իրականացրել (ֆոտո) http://news.am/arm/news/151911.html