Իրանի իշխանությւոնները հայտարարել են Մեծ Բրիտանիայում գործերի հավատարմատարի նշանակման: Նոր հավատարմատարը Մոհամմադ Հասան Հաբիբոլահզադեհն է, հաղորդում է IRNA գործակալությունը: Մեծ Բրիտանիայի կառավարությունն Իրանում նշանակել է Աջայ Շարմային:
Հավատարմատարների նշանակումը դիվանագիտական հարաբերությունների վերականգնման սկիզբն են: Հարաբերությունները վատացել էին 2011թ. Թեհրանում բրիտանական դեսպանատան վրա կատարված հարձակումից հետո, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Լոնդոնում կարծում էին, որ ծայրահեղականների գործողությունները վերահսկվել են Իրանի իշխանությւոնների կողմից, իսկ պաշտոնական Թեհրանը հերքում էր իր մեղսակցությունը:





























