Դամասկոսում ականանետային արկի պայթյունի հետեւանքով հայ աշակերտ է զոհվել, մի քանի աշակերտներ վիրավորվել են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լիբանանում հրապարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը՝ վկայակոչելով Դամասկոսում իր թղթակցին:
Քանդահարյանի խոսքով, արկը պայթել է Բաբ Շաքրի կամրջի մոտ, որը գտնվում է «Սուրբ Սարգիս» հայկական եկեղեցու եւ «Սրբոց Թարգմանչաց» հայկական վարժարանի մոտ: Պայթյունը տեղի է ունեցել, երբ աշակերտները դասերից հետո դուրս էին գալիս:
Սիրիական պաշտոնական լրատվամիջոցները արդեն հայտնել են, թե ընդդիմության գրոհայինների ականանետային հրետակոծման հետեւանքով զոհվել է հինգ աշակերտ:





























