Ճանապարհային ոստիկանության տեսուչներ Էդգար Բլբուլյանն ու Արսեն Մարտիրոսյանը երեկ` նոյեմբերի 11-ի գիշերը կանխել են 31-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Ավելի ուշ պարզվել է, որ Հաղթանակի կամրջից նետվելու ցանկություն ունեցող երիտասարդը Նորք Մարաշի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Եղիազարյանն է, ով ամուսնալուծված է: Նրան ոստիկանները հետ են պահել ինքնասպանության փորձից, երբ արդեն անցած է եղել կամրջի երկաթե ճաղավանդակները: Երիտասարդին տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





























