«Բայկոնուր» տիեզերակայանից նոյեմբերի 12-ին մեկնարկել է «Պրոտոն-Մ» հրթիռը՝ «Ռադուգա-1Մ» կապի արբանյակի հետ: Մեկնարկը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 3:46:
«Ռադուգա-1Մ»-ը երրորդ սերնդի կապի արբանյակ է: Այն կներառվի Երկրորդ փուլի արբանյակային կապի միասնական տիեզերական համակարգում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Պրոտոն-Մ»-ի մեկնարկը հրթիռի երրորդ բարեհաջող մեկնարկն է՝ այս տարվա հուլիսին տեղի ունեցած վթարից ի վեր:





























