Հնդկաստանի տիեզերական գործակալության (ISRO) մասնագետներին հաջողվել է վերացնել Մարս ուղեւորված տիեզերական «Մանգալյան» սարքի խափանման հետեւանքները, գրված է գործակալության Facebook-յան էջում:
Վառելիքային համակարգում տեղ գտած խափանման պատճառով մանեւրն անհաջող էր անցել. Սարքը հաշվարկված հավելյալ ազդակի ընդամենը 27 տոկոսն էր ստացել:
Իրավիճակը շտկելու համար երեքշաբթի առավոտյան հավելյալ մանեւր էր նշանակվել, որը հաջող էր անցել, փոխանցում է lenta.ru-ն:
«Մանգալյան» տիեզերական սարքը տիեզերք էր դուրս բերվել 2013թ. նոյեմբերի 5-ին՝ PSLV հրթիռով: «Մանգալյանը» կզբաղվի Կարմիր Մոլորակի մթնոլորտի ուսումնասիրմամբ:





























