Գիտնականները մշակում են նյութ, որը առաջացնում է ալկոհոլային հարբեցողության բոլոր դրական էֆեկտները՝ առանց առողջությանը վնաս պատճառելու, կախում առաջացնելու, գրում է The Independent-ը՝ ներկայացնելով հետազոտության ընթացքը:
Նյութը խթանում է ուղեղի հաճույքի նեյրոստիմուլյատորները: Էֆեկտը կարելի է դադարեցնել անտիդոտ ընդունելով, հաղորդում է InoPressa.ru-ն:
Հետազոտողների խոսքով՝ նյութը կարող է օգտագործվել տարբեր կոկտեյլներում, հաղորդում է պարբերականը:





























