Իրանական գազը նախկինի պես չի ներմուծվի Հայաստանի ընդհանուր շուկա:Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
Մեկնաբանելով իր այցը Իրան, որտեղ Մովսիսյանը հանդիպել է նավթի նախարար Բիժան Զանգանեի ու նախագահ Հասան Ռուհանիի հետ, Մովսիսյանն ընդգծել է, որ իրանական կողմի հետ քննարկվում է ձմռան ամիսներին գազի մատակարարումը ավելացնելու հնարավորությունը՝ հայկական էլեկտրաէներգիայի դիմաց: Նախարարն ընդգծել է, որ ընդհանուր բաշխիչ ցանց գազը չի ներմուծվելու, այն նախկինի պես նախատեսված է միայն Երեւանի ՋԷԿ-ի համար: Թե ներմուծման ինչ ծավալների մասին է խոսք գնում, առայժմ չի հաղորդվում.
Հիշեցնենք, որ բացառությամբ պետական երեւանյան ՋԷԿ-ի, Հայաստանի սպառողներին մատակարարվում է ռուսական բնական գազը: Իրանական գազը փոխարինվում է հայկական էլեկտրաէներգիայով:





























